Գլխավոր էջ »
2013 » Ապրիլ » 19 » Ճիշտ չէ, որ Մադրիդում երջանիկ չեմ. Մոուրինյո
21:56 Ճիշտ չէ, որ Մադրիդում երջանիկ չեմ. Մոուրինյո |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկությունները, թե ինքը կարող է հեռանալ արքայական ակումբից:
«Ճիշտ չէ, որ Մադրիդում երջանիկ չեմ: Ոչ մի հիասթափություն չեմ ապրում:
Այո, որոշ բաներ ինձ ավելի շատ են դուր գալիս, որոշ բաներ` ավելի քիչ,
սակայն դա նորմալ է: Իդեալական իրավիճակներ չեն լինում:
Այժմ ամենակարևորն այն է, որ լավ ավարտենք մրցաշրջանը: Չեմպիոնների լիգայի
եզրափակիչից մեզ բաժանում է ընդամենը երկու խաղ: Միայն մրցաշրջանի ավարտից
հետո կարելի է նստել և որոշումներ կայացնել:
Լավ հարաբերություններ ունեմ և´ Ֆլորենտինո Պերեսի, և´ գլխավոր տնօրենի, և´
ակումբի հետ ընդհանրապես: Դա թույլ կտա մեզ հեշտությամբ որոշում ընդունել:
Սակայն նախ պետք է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հաղթել
Իսպանիայի գավաթը», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
|
Դիտումներ: 346 |
Ավելացրեց: Մոդերատոր1
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]