16:48 Ռեալը կախում ունի՞ Մեսութ Օզիլից | |
Իսպանական Marca պարբերականը վիճակագրական հետազոտություն է կատարել, որի արդյունքում պարզվել է` երբ խաղադաշտում է Մեսութ Օզիլը, «Ռեալը» շատ ավելի արդյունավետ է գործում: Այս մրցաշրջանում «Ռեալի» խփած 112 գոլից 83-ը գրանցվել է այն ժամանակ, երբ կիսապաշտպանը խաղադաշտում է եղել: Առանց 10 համար արքայական ակումբը խփել է ընդամենը 29 գոլ: Դրա վառ օրինակն է Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Մալյորկայի» հետ հանդիպումը: Մոուրինյոն որոշել էր հանգիստ տալ Օզիլին, սակայն նրան խաղադաշտ դուրս բերեց, երբ թիմը պարտվում էր 1:2 հաշվով: Արդյունքում «Ռեալը» երկրորդ խաղակեսում դարձավ 4 գոլի հեղինակ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Օզիլը հարձակման գծում ոչ պակաս արդյունավետ է, քան Ռոնալդուն: Եթե պորտուգալացին գոլեր է խփում, ապա Մեսութը կազմակերպում է թիմի գրոհները: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |