19:57 Ռոնալդուն Ատլետիկի հետ խաղում հերթական ռեկորդն է սահմանել | |
Ինչպես արդեն նշել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկի» հետ կայացած խաղում (3։0) դարձել է դուբլի հեղինակ։ Այդ խաղում պորտուգալացին խփել է Իսպանիայի առաջնությունում իր 30-րդ և 31-րդ գոլերը, որոնք, ինչպես պարզվում է, ռեկորդային են դարձել պորտուգալացի ֆուտբոլիստի համար։ «Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ռոնալդուն «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է Լա լիգայի 3 մրցաշրջաններում դառնալ 30 և ավելի գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կրիշտիանոն դարձել է 46, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 40 գոլի հեղինակ։ Ավելի վաղ «Ռեալի» միայն 2 ֆուտբոլիստի էր հաջողվել Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում 30 և ավելի գոլ խփել։ 2 անգամ դա արել է Ուգո Սանչեսը (34 գոլ՝ 1986/87, 38 գոլ՝ 1989/90), մեկ անգամ էլ՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն (31 գոլ՝ 1956/57)։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |