Գլխավոր էջ » 2013 Մայիս 10 » Ռամոսը կոչ է արել թիմակիցներին մի կողմ դնել եսասիրությունը և մտածել թիմի մասին
20:00 Ռամոսը կոչ է արել թիմակիցներին մի կողմ դնել եսասիրությունը և մտածել թիմի մասին | |
Իսպանական մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` «Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը փոքրիկ «ժողով» է հրավիրել և թիմակիցների հետ քննարկել «արքայական» ակումբի վերջին շրջանի վատ հեղինակությունը: Հիշեցնենք, որ եվրոպական սպորտային ԶԼՄ-ները անընդհատ գրում են Մոուրինյոյի և Կասիլյասի, Մՙոուրինյոյի և Պեպեի վատ հարաբերությունների մասին: Ավելին, ըստ որոշ աղբյուրների պորտուգալացի մարզիչն ակումբում լավ հարաբերություններ ունի միայն Դիեգո Լոպեսի և Մայքլ Էյսենի հետ: Ռամոսը «ժողովի» ժամանակ կոչ է արել մի կողմ դնել սեփական ես-ը և առաջին հերթին մտածել թիմային ոգու մասին: Զգույշ արտահայտվել նաև իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ժամանակ: Football Espana-ն հաղորդում է, որ Ռամոսի հրավիրած «ժողովին» մարզչական անձնակազմից ոչ ոք ներկա չի եղել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |