«Ռեալի»
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է մադրիդյան ակումբից
հեռանալու տեղեկությունը: Նա խոսել է նաև Դիեգո Լոպեսի հետ ունեցած
հարաբերությունների մասին:
«Ես
մարզիչ եմ, և «Ռեալի» ղեկավարությունը վստահել է ինձ, որպեսզի ես մարզեմ
թիմը: Ես ունեմ պատասխանատվության սահման, հետևաբար՝ ունեմ իրավունք, թե
ում խաղադաշտ դուրս բերեմ թիմի հիմնական կազմում: Ես պատահաբար չեմ ընտրում
մեկնարկային կազմը: Նախ ծանոթանում եմ մրցակցի հետ, մտածում եմ և իմ
որոշումը քննարկում եմ մի քանի ժամ շարունակ: Իսկ Դիեգո Լոպեսը, որպես
դարպասապահ, ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Կասիլյասը: Ամեն ինչ պարզ է:
Այդտեղ ոչ մի անձնական խնդիր չկա:
Ինչ
վերաբերվում է Պեպեի քննադատությանը, ապա այդտեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է
վերլուծել: Նրա խնդիրը ունի անուն և այդ անունը Ռաֆայել Վարան է:
30-ամյա տղամարդու համար դժվար է տեղը զիջել 19-ամյա պատանուն, իսկ այդ պատանին ուղղակի փայլում է:
Հասկանում
եմ Պեպեի վրդովության պատճառը: Նրա դիրքորոշումը փոխվել է: Բայց այժմ քիչ
են նրանք, ովքեր չեն մտածում, որ Վարանը և Ռամոսը «Ռեալի» ապագան են:
Ես դեռ
որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ: Ես կարող եմ մնալ գլխավոր
մարզչի պաշտոնում: Դեռևս մտածում եմ»,- ասել է Մոուրինյոն: |