19:21 Արբելոա.Ցանկանում եմ կարգի բերել հարաբերություններս Կասիլյասի հետ | |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան ցանկանում է հարթել Իկեր Կասիլյասի հետ ունեցած տարաձայնությունները, հայտնում է Football Espana-ն: Վերջերս Արբելոան հայտարարել էր, որ խաղացողները Մոուրինյոյի հետ ճիշտ չվարվեցին, ինչը միանգամից վերագրվեց որպես Արբելոայի՝ Իկերի հետ ունեցած տարաձայնությունների արտահայտում՝ Մոուրինյոյին պաշտպանելու միջոցով: Հիմա, այնուամենայնիվ, սպասվում է, որ իսպանացին կխոսի Իկերի հետ այդ թեմայի շուրջ ու կփորձի հարթել բոլոր տարաձայնությունները: «Ես Իկերի հետ խնդիրներ չունեմ, մենք լավ հարաբերություններ ունենք, այնպես որ հավաքականի մթնոլորտը վտանգված չէ: Որոշ թիմակիցներիս հետ ես պրոֆեսիոնալ հարաբերությունների մեջ եմ, ոմանց հետ էլ՝ ընկերական, այնպես, ինչպես բոլոր մյուս քաղաքակիրթ աշխատավայրերում է, բայց փոխհարաբերությունները փոփոխական են ու կարող են օր օրի լավանալ կամ վատանալ: Այս մրցաշրջանը Իկերի համար լավ չդասավորվեց: Արդյո՞ք խոսելու ենք մենք այդ մասին: Հավանաբար մենք պետք է նստենք ու ամեն ինչ քննարկենք»,- ասել է Արբելոան լրագրողների հետ զրույցում: Իսկ Մոուրինյոյի հասցեին հնչեցրած արտահայտությունների մասին Արբելոան ասել է.«Ես ասել եմ այն, ինչ մտածում էի, ասել եմ, որ հենց մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվել է թիմում: Բոլորս պետք է մեր վրա վերցնենք մեղքը, քանի որ մենք մի թիմ ենք: Ես ինքնաքննադատ եմ ու հենց ինձանից սկսեցի՝ նշելով, որ գոհ չեմ այս տարի իմ ցուցադրած խաղից: Եթե ես որևէ մեկին առանձնացրել եմ, ապա դա հենց ես եմ եղել: Ես Իկերի անունը չեմ տվել ու նրան նկատի չեմ ունեցել, բայց շատերը իմ խոսքերը այլ կերպ վերաձևակերպեցին: Մոուրինյոյին պաշտպանելը ինձ որևէ թեթևություն չտվեց, իսկ այն, ինչ կատարվում էր Իկերի հետ, ինձ էլ էր շատ մտահոգում»,- եզրափակել է Արբելոան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |