Գլխավոր էջ » 2013 Հունիս 16 » Անչելոտին երկուշաբթի կգլխավորի «Ռեալը»
17:42 Անչելոտին երկուշաբթի կգլխավորի «Ռեալը» | |
«Ռեալը» երկուշաբթի օրը կհայտարարի «ՊՍԺ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նշանակման մասին: 54-ամյա իտալացու պաշտոնական ներկայացումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հաղորդում է Cadena Cope-ն: Երկու ակումբները ներկայումս բանակցում են այն փոխհատուցման վերջին մանրամասների շուրջ, որի արդյունքում մադրիդցիները վճարելու են 2 մլն. եվրո: Ըստ աղբյուրի տեղեկությունների' «Արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներն այս ամառ լինելու են հարձակվող Էդինսոն Կավանին ու կիսապաշտպան Արթուրո Վիդալը: Առաջինի համար «Նապոլին» պահանջում է 63 մլն. եվրո, իսկ երկրորդի համար «Յուվենտուսը»' 50 մլն. եվրո: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |