Գլխավոր էջ »
2013 » Մայիս » 20 » Adidas-ը Կակային գնելու գործում կօգնի «Ֆլամենգոյին»
14:57 Adidas-ը Կակային գնելու գործում կօգնի «Ֆլամենգոյին» |

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հաջորդ մրցաշրջանում կարող է կարիերան շարունակել հայրենիքի «Ֆլամենգո» ակումբի կազմում, հաղորդում է հարավամերիկյան մամուլը: Պետք է ընդգծել, որ բրազիլական ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը իրենց հետաքրքրությունը Կակայի նկատմամբ սկսել են ցույց տալ դեռ 2012 թվականի վերջից: «Ֆլամենգոյի» փոխնախագահ Լուիս Էդուարդո Բապտիստան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կատարեց, սակայն անձամբ ֆուտբոլիստը հրաժարվեց դիտարկել այդ հնարավորությունը: Սակայն Կակայի դիրքորոշումն այժմ փոխվել է. նա դեռ ցանկանում է իր վրա հրավիրել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի ուշադրությունը, ով իրեն չի ընդգրկել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության թիմի հայտացուցակում: Ըստ աղբյուրի տեղեկությունների' Adidas հայտնի ընկերությունը, որը «Ֆլամենգոյի» հետ վերջերս երկարաձգել է պայմանագիրը, կօգնի ակումբին գնել Կակայի տրանսֆերը:
|
|
Դիտումներ: 314 |
Ավելացրեց: Flarton
| - Վարկանիշ -: 0.0/0 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]