Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Ռոնալդուն իր կարիերայի գագաթնակետում է. Դի Մարիա
20:28
Ռոնալդուն իր կարիերայի գագաթնակետում է. Դի Մարիա


«Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի «Բորուսիան» գոլ  չխփի։ Նրանք հիանալի կերպով են հակագրոհում, և իրենց ոճը շատ նման է մեր ոճին։

«Ռեալը» գտնվում է հիանալի վիճակում։ Ռոնալդուն իր կարիերայի գագաթնակետում է, և դա չի կարող մեզ չուրախացնել։ Լավ են խաղում Խեդիրան և Օզիլը։

Երբեք չեմ խաղացել Բունդեսլիգայում, սակայն նրանք ինձ պատմել են գերմանական առաջնության մակարդակի մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Դիտումներ: 305 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]