Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » «Ռեալը» ռեկորդային պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար
23:52 «Ռեալը» ռեկորդային պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար | |
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ Կրիշտիանու Ռոնալդուին թիմում պահելու համար, տեղեկացնում է Goal.com-ը: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ամեն գնով թիմում պահել պորտուգալացուն: «Սերուցքայինները» ֆուտբոլիստին կառաջարկեն 155 մլն. եվրո արժողությամբ 5-ամյա պայմանագիր: Եթե պորտուգալացին ստորագրի պայմանագրի տակ, ապա այն կդառնա ամենաթանկարժեքը համաշխարհային ֆուտբոլում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Պերեսը հայտարարել էր, թե Ռոնալդուն Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և հետևաբար պետք է դառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |