Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » «ՌԵԱԼԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
22:36
«ՌԵԱԼԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Եվրոպական յոթ ակումբներ, որոնց թվում է նաև Մադրիդի «Ռեալը», կմասնակցեն Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու 2013 թվականի ամռանը:

Մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Միլան», «Ռեալ», «Յուվենթուս», «Չելսի», «Ինտեր», «Վալենսիա», «Էվերթոն», «Լոս Անջելես Գելեքսի»: 

Խաղերը կանցկացվեն ԱՄՆ հինգ քաղաքներում հուլիսի 27-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին ու 4-ին Նյու Յորքում, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 7-ին Մայամիում:

Մրցաշարի տիտղոսային հովանավորն է գարեջրի հայտնի ապրանքանիշ Guinness-ը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Դիտումներ: 283 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]