Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 18 » Ռեալը կախում ունի՞ Մեսութ Օզիլից
16:48
Ռեալը կախում ունի՞ Մեսութ Օզիլից
Ռեալը կախում ունի՞ Մեսութ Օզիլից

Իսպանական Marca պարբերականը վիճակագրական հետազոտություն է կատարել,  որի արդյունքում պարզվել է` երբ խաղադաշտում է Մեսութ Օզիլը, «Ռեալը» շատ ավելի արդյունավետ է գործում:

Այս մրցաշրջանում «Ռեալի» խփած 112 գոլից 83-ը գրանցվել է այն ժամանակ, երբ կիսապաշտպանը խաղադաշտում է եղել: Առանց 10 համար արքայական ակումբը խփել է ընդամենը 29 գոլ: Դրա վառ օրինակն է Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Մալյորկայի» հետ հանդիպումը: Մոուրինյոն որոշել էր հանգիստ տալ Օզիլին, սակայն նրան խաղադաշտ դուրս բերեց, երբ թիմը պարտվում էր 1:2 հաշվով: Արդյունքում «Ռեալը» երկրորդ խաղակեսում դարձավ 4 գոլի հեղինակ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Օզիլը հարձակման գծում ոչ պակաս արդյունավետ է, քան Ռոնալդուն: Եթե պորտուգալացին գոլեր է խփում, ապա Մեսութը կազմակերպում է թիմի գրոհները:

Դիտումներ: 322 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]