Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 18 » Ռոնալդուն Ատլետիկի հետ խաղում հերթական ռեկորդն է սահմանել
19:57
Ռոնալդուն Ատլետիկի հետ խաղում հերթական ռեկորդն է սահմանել
Ռոնալդուն Ատլետիկի հետ խաղում հերթական ռեկորդն է սահմանել

Ինչպես արդեն նշել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկի» հետ կայացած խաղում (3։0) դարձել է դուբլի հեղինակ։

Այդ խաղում պորտուգալացին խփել է Իսպանիայի առաջնությունում իր 30-րդ և 31-րդ գոլերը, որոնք, ինչպես պարզվում է, ռեկորդային են դարձել պորտուգալացի ֆուտբոլիստի համար։

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ռոնալդուն «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է Լա լիգայի 3 մրցաշրջաններում դառնալ 30 և ավելի գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կրիշտիանոն դարձել է 46, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 40 գոլի հեղինակ։

Ավելի վաղ «Ռեալի» միայն 2 ֆուտբոլիստի էր հաջողվել Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում 30 և ավելի գոլ խփել։ 2 անգամ դա արել է Ուգո Սանչեսը (34 գոլ՝ 1986/87, 38 գոլ՝ 1989/90), մեկ անգամ էլ՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն (31 գոլ՝ 1956/57)։

Դիտումներ: 280 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]