17:10 Ռոնալդուն` ռեկորդների ճանապարհին | |
Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում արդյունավետ ելույթների շնարհիվ մոտեցել է միանգամից մի քանի ռեկորդների: Այս մասին հայտնում է AS-ը: «Գալաթասարայի» հետ պատասխան խաղում դուբլի շնորհիվ Ռոնալդուին գլխավորում է ՉԼ լավագույն ռմբարկուների ցուցակը 11 գոլով: Այժմ նա միայն 3 գոլով է հետ մնում մրցաշարի ռեկորդից, որը սահմանել են Ժոզե Ալտաֆինին («Միլան», 1962/63), Ռուդ վան Նիստելրոյը («Մանչեսթեր Յունայթեդ», 2002/03) և Լիոնել Մեսսին («Բարսելոնա», 2011/12): Ռոնալդուն առնվազն երկու խաղ ունի այս ցուցանիշին հասնելու կամ գերազանցելու համար: Պորտուգալացին Չեմպիոնների լիգայում ընդհանուր առմամբ դարձել է 50 գոլի հեղինակ և արդեն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Այժմ 28-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անձնական և ակումբային նոր ռեկորդ է սահմանել` ՉԼ մեկ մրցաշանում դառնալով 11 գոլի հեղինակ: Մինչ այդ արքայական ակումբի ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գերազանցել 10 գնդակի սահմանը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |