Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » Ռոբերտո Կառլոս. Զիդանն իդեալական մարզիչ կարող էր լինել «Ռեալի» համար
19:33
Ռոբերտո Կառլոս. Զիդանն իդեալական մարզիչ կարող էր լինել «Ռեալի» համար
«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը «Ռեալի» և «Յուվենտուսի» լեգենդների հանդիպումից հետո ասել է, թե ում կցանկանար տեսնել «Ռեալի» գլխավոր մարզիչ պաշտոնում:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո մադրիդցիների մարզչի պաշտոնը թափուր է մնում:

«Իր ինտելեկտով և փորձով Զիդանը կարող է «Ռեալում» իրականացնել իր մտահղացումները,- Կառլոսի խոսքերը մեջբերում է Marca-ն: - Նա իդեալական մարզիչ կլիներ: Զինեդինը պատրաստ է յուրաքանչյուր պաշտոն զբաղեցնել Արքայական ակումբում: Նա ֆանտաստիկ մարդ է: Ինչ վերաբերվում է Անչելոտտիին հրավիրելուն, ապա իտալացին մեծ մարզիչ է, սակայն ադապտացիայի խնդիր չկա: Յուրաքանչյուր մարզիչ պետք է հասկանա, որ «Ռեալում» աշխատելն այդքան հեշտ չէ: Այստեղ պետք է հաղթել Իսպանիայի առաջնությունն ու գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան: Եթե դա չհաջողվի անել, ապա պետք է պատրաստ լինել կոնֆլիկտների և քննադատության»:

Դիտումներ: 291 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]