Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 27 » Ռեալը պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն. Punto Pelota
18:57
Ռեալը պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն. Punto Pelota
Ռեալը պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն. Punto Pelota

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն կազմել է այն մասնագետների ցանկը, ովքեր կարող են փոխարինել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին հայտնում է Punto Pelota-ն:

Աղբյուրի տվյալներով` Պերեսը պատրաստ է «Ռեալի» նախագահների խորհրդին ներկայացնել 4 թեկնածություն` Յուրգեն Կլոպին («Բորուսիա»), Կարլո Անչելոտիին (ՊՍԺ), Անդրե Վիլաշ-Բոաշին («Տոտենհեմ») և Անտոնիո Կոնտեին («Յուվենտուս»):
Իսպանացիներն ամենաքիչ հնարավորությունն ունեն Կոնտեի հարցում, իսկ ֆավորիտը Վիլաշ-Բոաշն է, ով ձախողվեց «Չելսիում», սակայն բավականին լավ արդյունքներ է գրանցում «Տոտենհեմի» հետ:
Կլոպի տարբերակը նույնպես քիչ հավանական է, քանի որ անձամբ գերմանացի մասնագետը չի ցանկանում փոխել աշխատանքի վայրը, իսկ Անչելոտին դիտարկվում է որպես պահեստային տարբերակ, չնայած որ հենց նրա թեկնածությանն է հակված Ֆլորենտինո Պերեսը:

Դիտումներ: 321 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]