Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 9 » «Ռեալը» «Բեռնաբեուում» հաղթեց 1000-րդ անգամ. Ռոնալդուն խփեց «Ռեալում» իր 200-րդ գոլը «Ռեալ» 6 -2«Մալագա»
10:25
«Ռեալը» «Բեռնաբեուում» հաղթեց 1000-րդ անգամ. Ռոնալդուն խփեց «Ռեալում» իր 200-րդ գոլը «Ռեալ» 6 -2«Մալագա»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ՝ ռեւանշի հասնելով առաջին շրջանում կրած պարտության համար (2:3):

Առաջին խաղակեսը գոլառատ ստացվեց՝ անցնելով շատ դիտարժան պայքարում: Երրորդ րոպեին Ռաուլ Ալբիոլն առաջ մղեց «Ռեալին», բայց մադրիդցիների ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 15-րդ րոպեին պարագվայցի հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը խփեց «Մալագայի» պատասխան գնդակը: 20-րդ րոպեին հյուրերի իսպանացի պաշտպան Սերխիո Սանչեսը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Կրիշտիանու Ռոնալդուին՝ հեռացվելով խաղադաշտից: Նշանակվեց 11 մետրանոց հարված, որին մոտեցավ տուժողը, սակայն պորտուգալացու հարվածից հետո «Մալագայի» դարպասապահ Վիլին հետ մղեց գնդակը: Րոպեներ անց հանդիպման գլխավոր մրցավարը կասկածելի ազատ հարված նշանակեց «Մալագայի» դարպասին: Այս անգամ Ռոնալդուն չվրիպեց՝ խփելով դաշտի տերերի երկրորդ գնդակը: 36-րդ րոպեին Մեսութ Օզիլը երրորդ գնդակն ուղարկեց «Մալագայի» դարպասը, բայց 2 րոպե անց պորտուգալացի պաշտպան Անտունյեշը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում Կարիմ Բենզեման դարձյալ վերականգնեց Ժոզե Մոուրինյոյի թիմի 2 գոլի առավելությունը եւ թիմերն ընդմիրջման գնացին 4:2 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ պայքարում եւ արձանագրվեց դարպասի երկու գրավում, որոնցից մեկն իր անվան դիմաց գրանցեց «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, մյուսը՝ փոխարինման դուրս կած Անխել Դի Մարիան:

«Ռեալը» 80 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր զիջում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բարսելոնային»: Մալագայի թիմը 53 միավորով 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր 

«Ռեալ» - «Մալագա»՝ 6:2

Ռաուլ Ալբիոլ, 3, Կրիշտիանու Ռոնալդու, 26, Մեսութ Օզիլ, 34, Կարիմ Բենզեմա, 45, Լուկա Մոդրիչ, 63, Անխել Դի Մարիա, 90+1 – Ռոկե Սանտա Կրուզ, 15, Անտունյեշ, 36

Հեռացումներ՝ Սերխիո Սանչես, 21, Մարտին Դեմիչելիս, 73 (երկուսն էլ՝ «Մալագա»)

Դիտումներ: 309 | Ավելացրեց: TikMaster | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]