Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » «Ռեալը» բանակցում է Լևանդովսկու ու Իսկոյի տրանսֆերների շուրջ
13:38
«Ռեալը» բանակցում է Լևանդովսկու ու Իսկոյի տրանսֆերների շուրջ

«Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Դորտմունդի «Բորուսսիայի» հետ' հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ձեռքբերման առիթով: Նույն գործընթացը շարունակվում է նաև կապված «Մալագայի» կիսապաշտպան Իսկոյի հետ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների' «Արքայական» ակումբը իսպանացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Լուկա Մոդրիչի փոխարինողի: Վերջինս, ամենայն հավանականությամբ, ամռանը տրանսֆերի կհանվի:

Ինչ վերաբերում է լեհ հարձակվողին, ապա դորտմունդցիները հակված են հավատալ, որ Լևանդովսկին կտեղափոխվի իսպանական գրանդ: Խնդիրը նրանումն է, որ նրանով հետաքրքրված է նաև «Բավարիան», ու հիմնական մրցակիցներից մեկին ուժեղացնել դորտմունդյան ակումբը չի ցանկանում:

Դիտումներ: 267 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]