Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » «Ռեալում» հունիսի 16-ին նախագահական ընտրություններ կկայանան
14:47
«Ռեալում» հունիսի 16-ին նախագահական ընտրություններ կկայանան

Հունիսի 16-ին «Ռեալում» կկայանան նախագահական հերթական  ընտրությունները, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ակումբի ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Ընդգծենք, որ թեկնածուները, ովքեր կհավակնեն դառնալու «Արքայական» ակումբի ղեկավարը, պետք է համապատասխանեն մի քանի չափանիշների' ազգությամբ լինեն իսպանացի, առնվազն 20 տարի եղած լինեն «Ռեալի» անդամ ու չլինեն այլ ակումբի կառավարական համակարգում: Բացի այդ, նա պետք է բանկային չեկ ներկայացնի, որը կլինի ակումբի ծախսերի առնվազն 15%-ի չափով:

Նախագահը ընտրվում է չորս տարի ժամկետով: Ընդգծենք, որ անձամբ Պերեսը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը:

Դիտումներ: 307 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]