Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Ռաուլ. Ռոնալդուի ապագան «Ռեալում» է
11:10
Ռաուլ. Ռոնալդուի ապագան «Ռեալում» է

Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը հույս է հայտնել, որ «Ռեալը» թիմում կպահի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Վերջին ժամանակներս հաճախ է խոսվում այն մասին, որ պորտուգալացին ամռանը կփոխի ակումբը' վերադառնալով «Մանչեսթեր Յունայթեդ», կամ գայթակղվելով «ՊՍԺ»-ի գերշահավետ առաջարկով: Սակայն մադրիդյան ակումբի լեգենդը վստահ է, որ Կրիշտիանուն ոչ մի տեղ չի հեռանա:

-Այժմ Ռոնալդուն «Ռեալում» է, ու, կարծում եմ, նրա ապագան նույնպես այս թիմում է,- Le 10 Sport-ին տված հարցազրույցում ասել է վետերան ֆուտբոլիստը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Սադդում»:

-Կրիշտիանուն մեծագույն ֆուտբոլիստ է ու փայլուն պրոֆեսիոնալ: Ես նույն թիմում մեկ տարի եմ անցկացրել նրա հետ ու լիովին հիացած եմ նրանով:

Հիշեցնենք' Ռոնալդուի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը:

Դիտումներ: 250 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]