Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Ռամոսը կոչ է արել թիմակիցներին մի կողմ դնել եսասիրությունը և մտածել թիմի մասին
20:00
Ռամոսը կոչ է արել թիմակիցներին մի կողմ դնել եսասիրությունը և մտածել թիմի մասին


Իսպանական մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` «Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը փոքրիկ «ժողով» է հրավիրել և թիմակիցների հետ քննարկել «արքայական» ակումբի վերջին շրջանի վատ հեղինակությունը:
Հիշեցնենք, որ եվրոպական սպորտային ԶԼՄ-ները անընդհատ գրում են Մոուրինյոյի և Կասիլյասի, Մՙոուրինյոյի և Պեպեի վատ հարաբերությունների մասին: Ավելին, ըստ որոշ աղբյուրների պորտուգալացի մարզիչն ակումբում լավ հարաբերություններ ունի միայն Դիեգո Լոպեսի և Մայքլ Էյսենի հետ:
Ռամոսը «ժողովի» ժամանակ կոչ է արել մի կողմ դնել սեփական ես-ը և առաջին հերթին մտածել թիմային ոգու մասին: Զգույշ արտահայտվել նաև իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ժամանակ:
Football Espana-ն հաղորդում է, որ Ռամոսի հրավիրած «ժողովին» մարզչական անձնակազմից ոչ ոք ներկա չի եղել:

 
Դիտումներ: 303 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]