Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » «ՊՍԺ»-ն Անխել դի Մարիայի համար առաջարկում է 25 մլն եվրո
18:37
«ՊՍԺ»-ն Անխել դի Մարիայի համար առաջարկում է 25 մլն եվրո

A Bola-ի հաղորդած տեղեկությունների համաձայն` «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Պարի Սեն Ժերմենում»: Փարիզյան ակումբն արգենտինացու համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո:

Նշենք, որ դի Մարիայի ծառայություններով, ըստ որոշ տեղեկությունների, հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հավելենք` այս մրցաշրջանում Անխել դի Մարիան «Ռեալի» կազմում մասնակցել է 51 հանդիպման  և դարձել 9 գոլի հեղինակ:

Դիտումներ: 277 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]