Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Պերեսը չի բացառում` Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը»
12:51
Պերեսը չի բացառում` Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իսպանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ Ժոզե Մոուրինյոյին կարող է փոխարինել ակումբի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը:

-Մենք հարգում ենք բոլոր ակումբներին: Մի քանի օր առաջ կապվել ենք «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ, սակայն մեզ ասացին` Անչելոտին դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի, այնպես որ` ոչ մի համաձայնության չենք եկել:

Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանին, ապա նա մադրիդիստների սրտերում է ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես անհատականություն: Նրա հետ կապված ոչ մի որոշում չենք կայացրել, սակայն համոզված ենք` Զիդանը մեր ամենամեծ հավակնորդներից մեկն է,-ասել է Ֆլորենտինո Պերեսը:

Դիտումներ: 301 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]