Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 20 » Պելլեգրինին ցանկանում է Պեպեին տեսնել «Ման. Սիթիում»
13:59
Պելլեգրինին ցանկանում է Պեպեին տեսնել «Ման. Սիթիում»


«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին պատրաստվում է «Մանչեսթեր Սիթի» բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեին, հաղորդում է իսպանական մամուլը:

Անգլիական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկատվություն էին տարածել, որ չիլիացի մասնագետը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է մանչեսթերյան ակումբը ու կնքելու է երեք տարվա պայմանագիր:

Ըստ աղբյուրի տեղեկությունների' Պելլեգրինին արդեն երկու շաբաթ է' աշխատում է առաջիկա մրցաշրջանի համար «Սիթիի» կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Մոտ օրերին նա պատրաստվում է հանդիպել պորտուգալացի պաշտպանի հետ ու համոզել նրան փոխել ակումբային գրանցումը:

Դիտումներ: 252 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]