Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » Մոուրինյոյի հեռացման պատճառը Կասիլյասն ու Ռամոսն են
20:08
Մոուրինյոյի հեռացման պատճառը Կասիլյասն ու Ռամոսն են

Պարզվել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին ակումբից հեռացնելու նախագահ Ֆլորենտինո Պերեսի որոշումը պայմանավորված է եղել ակումբի ֆուտբոլիստների դժգոհություններով:

Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որի ժամանակ հայտարարվեց մասնագետի հեռացման մասին, ներկա էին թիմի երկու ավագներ Իկեր Կասիլյասի ու Սերխիո Ռամոսի գլխավորած հսկայական պատվիրակությունները: Հիշեցնենք' մարզիչը դարպասապահին թողնում էր պահեստայինների նստարանին' նախապատվությունը տալով Դիեգո Լոպեսին, ինչը, բնականաբար, շատ էր վրդովեցրել Իկերին ու նա նույնիսկ ակումբի ղեկավարության առջև պայման էր դրել' կամ ինքը, կամ մարզիչը:

Մոուրինյոյի աշխատելաոճից դժգոհ էին նաև Կարիմ Բենզեման, Պեպեն, Մեսուտ Օզիլը, Գոնսալո Իգուաինը, Խոսե Կալյեխոնն ու նույնիսկ Անխել դի Մարիան, ով համարվում է պորտուգալացու սիրելի խաղացողներից մեկը: Մոուրինյոյին աջակցել են Մայքլ Էսսիենը, Խաբի Ալոնսոն, Ֆաբիո Կոենտրաուն ու Դիեգո Լոպեսը, իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի վերջում կարծես վատթարեցրեց հարաբերությունները մարզչի հետ:

Իր հեղինակությունը պորտուգալացին կփորձի վերականգնել «Չելսիում», որի սեփականատեր Ռոման Աբրամովիչը նոր տրանսֆերների համար պատրաստ է նրան մեծ գումարներ հատկացնել: Մարզիչը ցանկանում է կատարել Տորես-Ֆալկաո փոխանակություն, ինչպես նաև թիմում տեսնել Մարուան Ֆելաինիին:

Դիտումներ: 275 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]