Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 24 » Մոուրինյոն ցանկանում է պաշտպանել ինձ. Վարան
18:25
Մոուրինյոն ցանկանում է պաշտպանել ինձ. Վարան
Մոուրինյոն ցանկանում է պաշտպանել ինձ. Վարան

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը AS պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

««Էլ Կլասիկոյի» հետ համեմատելիս Վրաստանի հետ հանդիպման ժամանակ առանձնապես ճնշում չզգացի։

Մոուրինյոն և Դեշամը տարբեր բնավարություններ ունեն։ Սակայն ես Դիդյեին քիչ ժամանակ գիտեմ՝ դա քննարկելու համար։

Չեմ ժխտի, որ Մոուրինյոն ինձ առաջարկել է լրագրողների հետ քիչ շփվել։ Նա ցանկանում է պաշտպանել ինձ և կարծում է, որ 19 տարեկան հասակում հարկավոր է խուսափել լրագրողներից։

Նա ինձ ստիպեց հավատալ իմ ուժերին և շատ խստապահանջ է իմ նկատմամբ։ Անհավանական է, որ այս տարիքում ինձ հնարավորություն են տալիս նման բարձր մակարդակում խաղալ»,- ասել է երիտասարդ պաշտպանը։

Դիտումներ: 350 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]