Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Մոուրինյո. Ռոնալդուն կարծում է` ինքն ամեն ինչ գիտի
14:33
Մոուրինյո. Ռոնալդուն կարծում է` ինքն ամեն ինչ գիտի

«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր ունեցած խնդիրների մասին:

-Ես նրա հետ միայն մեկ խնդիր ունեի, շատ պարզ ու շատ տարածված: Երբ մարզիչը քննադատում է իր խաղացողին տակտիկական տեսանկյունից առաջադիմելու առումով, ապա դա անում է նրա համար, որպեսզի նա բարելավվի այն, ինչը, իր կարծիքով, պետք է զարգացնել: Սակայն խաղացողը չի ընդունում քննադատությունը, քանի որ կարծում է' ինքն ամեն ինչ գիտի ու մարզիչը առաջընթացի ուղղությամբ չի կարող օգնել իրեն:

Կրիշտիանուն իմ գլխավորությամբ երեք հիանալի մրցաշրջան է անցկացրել: Ես չգիտեմ' դրանք լավագույնն էին արդյոք նրա կարիերայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես նա ֆանտաստիկ պահեր է ունեցել:

Կարծում եմ' մենք նրա համար տակտիկական իդեալական վիճակ էինք ստեղծել, որի շնորհիվ Ռոնալդուն կարողանում էր իրացնել իր պոտենցիալն և արձանագրել գոլեր ու ռեկորդներ,- ասել է Մոուրինյոն:

Դիտումներ: 244 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]