Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 10 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ, ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ»
21:53
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ, ԹՎԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» դեմ խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.
«Մի քանի րոպեների ընթացքում խաղի ելքը անորոշ էր: Թվում էր, թե 0:1 հաշվով ընդմիջման գնալուց հետո խաղը պետք է ավարտվեր, բայց երբ քո դիմաց խաղում են թչ թե 11, այլ 50011 մարդիկ, ապա ամեն ինչ հնարավոր է: Երրորդ գոլից հետո թիմը սթափվեց, իսկ ես Օզիլի փոխարեն դաշտ դուրս բերեցի Ալբիոլին ու Դի Մարիային խնդրեցի մի փոքր հետ նահանջել, ինչի շնորհիվ էլ փակվեցին ազատ գոտիները, սկսեցինք տիրել գնդակին ու վերջո հասանց ցանկալի ելքի»:

Առաջիկա մրցակցի մասին.
«Վիճակահանությունը այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ մենք խաղալու ենք «Բորուսիայի» կամ, հավանաբար, «Բարսելոնայի» և «Բավարիայի» դեմ, որոնք երեքն էլ Եվրոպայի թոփ ակումբների շարքից են: Հիանալի խաղեր են սպասվում:

Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Կրիշտիանուի մասին խոսելու կարիք չկա, քանի որ թվերը խոսում են իմ փոխարեն: Ես Ռոնալդուի մասին կարծում եմ այն, ինչ մյուսները: Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ մարդ այլ կարծիք ունի»:

Դրոգբայի, Սնեյդերի ու Վարանի մասին.
«Եթե մեզ վիճակված էր գոլեր ընդունել, ապա ես ուրախ եմ, որ այդ գոլերը խփեցին հենց Դիդյեն ու Ուեսլին: Սնեյդերի համար դա կարևոր գոլ էր, իսկ Դրոգբան մնում է Դրոգբա: Նա ֆանտաստիկ գոլ խփեց, իսկ նրա մյուս գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով, քանի որ Ռաֆայել Վարանը շատ խելացի խաղաց ու ժամանակին խաղից դուրս վիճակ ստեղծեց: Եթե նա այդպես չվարվեր, ապա հաշիվը 4:1 կլիներ, ու ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր»: 

Իր ապագայի մասին.
«Մրցաշրջանի ավարտից հետո ես ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ում հետ ես ոչ միայն գործնական, այլև ընկերական հարաբերություններ ունեմ, կնստենք սեղանի շուրջ ու կքննարկենք իմ ապագան»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Դիտումներ: 295 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]