Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Մոուրինյո. Պեպեն դավաճանեց ինձ
16:08
Մոուրինյո. Պեպեն դավաճանեց ինձ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ զարմացել է թիմի պաշտպան Պեպեի վարքագծից: Ըստ մարզչի խոսքերի' ինքը միշտ փորձել է պաշտպանել նրան, բայց վերջինս պատասխանել է դավաճանությամբ:

-Չգիտեմ' ինչու Պեպեն դավաճանեց ինձ: Շատերն էին ցանկանում, որ նա հեռանա «Ռեալից», սակայն ես պահպանեցի նրան ու աջակցեցի ամեն կերպ: Հետո նա վնասվածք ստացավ, ու Ռաֆայել Վարանը հիմնական կազմում գրավեց նրա տեղը: Ակնհայտ է' Պեպեն այդպես էլ չկարողացավ հարմարվել նոր իրողությանը: Արդյունքում, այսօր նրանք, ովքեր Պեպեին նախկինում մարդասպան էին անվանում, աջակցություն են հայտնել նրան: Դա «Ռեալին» միայն օգուտ է բերել: Պեպեի նման խաղացողները պետք են թիմին,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Punto Pelota-ն:

Հիշեցնենք' հարցազրույցներից մեկում Պեպեն Մոուրինյոյի վարքագիծը ոչ ադեկվատ էր անվանել: Անձամբ մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ Մադրիդից ու գլխավորեց «Չելսին»:

Դիտումներ: 247 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]