Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Մեզ կօգնեն Ռեալի երկրպագուները. Բուտրագենյո
10:07
Մեզ կօգնեն Ռեալի երկրպագուները. Բուտրագենյո
April 25, 2013 - 9:44
Մեզ կօգնեն Ռեալի երկրպագուները. Բուտրագենյո

Մադրիդի «Ռեալի» հանրային կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության (1։4) մասին։

«Մենք հիանալի թիմի դեմ էինք խաղում, որը պարզապես փայլուն խաղաց առջևում և պաշտպանությունում։ Դորտմունդցիներն ավելի ուժեղ էին, և դա պետք է խոստովանել։

Խոշոր հաշվով պարտվեցինք, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պատասխան խաղում մեզ օգնելու են «Սանտիագո Բեռնաբեուի» տրիբունաները։ Այդ խաղում էլ մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները», – Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Դիտումներ: 348 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]