Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 17 » Լավ է, որ Իգուաինը կրկին վստահություն է ձեռք բերում. Կարանկա
12:41
Լավ է, որ Իգուաինը կրկին վստահություն է ձեռք բերում. Կարանկա
Լավ է, որ Իգուաինը կրկին վստահություն է ձեռք բերում. Կարանկա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը (5։2)։

«Ստանդարտ իրավիճակների ժամանակ և հատկապես 2-րդ հարկում մենք խնդիրներ ենք ունենում։ Դա մեծ մասամբ պայմանավորված է կենտրոնացվածության պակասով։ Ընդմիջման ժամանակ փորձեցինք շտկել այդ թերությունները։

Ինչ վերաբերում է Գոնսալո Իգուաինին, ով 2 գոլի հեղինակ դարձավ, ապա մենք բոլորս էլ գիտենք նրա ունակությունների մասին։ Շատ կարևոր է գոլային պահեր ստեղծելը։ Լավ է, որ նա կրկին իր ուժերի հանդեպ վստահություն է ձեռք բերում», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Դիտումներ: 338 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]