Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 18 » Իսրայելցիները Ռոնալդուի համար անձնական թիկնապահ են վարձել
16:44
Իսրայելցիները Ռոնալդուի համար անձնական թիկնապահ են վարձել
Իսրայելցիները Ռոնալդուի համար անձնական թիկնապահ են վարձել

Իսրայել այցելելուց 4 օր առաջ Կրիշտիանո Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրությունն այդ երկրում հասել է իր գագաթնակետին: Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան անգամ ստիպված է եղել լրացուցիչ ծախսեր անել` Պորտուգալիայի հավաքականի աստղի անվտանգությունն ապահովելու համար վարձելով անձնական թիկնապահ: Այս մասին հայտնում է Sport Express-ը:

Ռոնալդուի նկատմամբ այսպիսի հետաքրքրության պարագայում ֆեդերացիան անգամ նախազգուշացում է հրապարակել` կոչ անելով երկրպագուներին խուսափել Պորտուգալիայի հավաքականի միակ մարզմանը ներկա գտնվելու փորձերից:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսրայել – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին:

Դիտումներ: 335 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]