Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 26 » Ինչպե՞ս կարելի է կասկածել Բենզեմայի ուժերին. Ռամոս
22:20
Ինչպե՞ս կարելի է կասկածել Բենզեմայի ուժերին. Ռամոս
Ինչպե՞ս կարելի է կասկածել Բենզեմայի ուժերին. Ռամոս

Քարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում մրցակիցների դարպասների ուղղությամբ կատարած 46 հարվածից ոչ մեկում հաջողության չի հասել:

Վերջին ժամանակներում ֆրանսիացի հարձակվողը քննադատությունների է արժանանում անհաջող խաղի համար, բայց «Ռեալի» նրա թիմակիցՍերխիո Ռամոսը վստահ է, որ Քարիմին թերագնահատելը սխալ է:
Այսօր Ռամոսը կմասնակցի Իսպանիայի հավաքականի կազմում:

«Ինչպե՞ս կարելի է կասկածել Բենզեմայի ուժերին: Դա անհեթեթություն է: Նա խոշոր դեմք է և՛ Մադրիդի, և՛ Ֆրանսիայի համար: Նա միայնակ կարող է լուծել հանդիպման ելքը:

Երբ Բենզեման լավ մարզավիճակում է, նրա հետ քչերը կարող են համեմատվել: Նրա դեմ պետք է խաղալ շատ ուշադիր, քանի որ նա չի ների սխալները», – Սերխիոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Դիտումներ: 309 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]