Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Հավաքականի և Ռեալի խաղաոճերը նման են. Իգուային
11:54
Հավաքականի և Ռեալի խաղաոճերը նման են. Իգուային
Հավաքականի և Ռեալի խաղաոճերը նման են. Իգուային

Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուայինը համեմատել է ընտրանու և Մադրիդի «Ռեալի» խաղաոճերը:

«Մենք Մեսսի հետ շատ գոլերի հեղինակ ենք դառնում. սրանում է հենց ողջ հավաքականի արժանիքը: Հաճելի է գլխավորել ռմբարկուների ցուցակը, բայց միշտ պետք է հիշել անձնակազմի մասին: Մենք բոլորս ընկերներ ենք և խաղադաշտից դուրս միասին ժամանակ ենք անցկացնում: Այդ պատճառով էլ և՛ մարզումները, և՛ հանդիպումները անցկացվում են գերազանց միջավայրում:

Արդյո՞ք հավաքականը իր խաղաոճով հիշեցնում է ինձ Մադրիդի «Ռեալի» ոճը՝  կարող եմ ասել, որ հնարավոր է: «Բարսելոնան» տիրում է գնդակին և խեղդում է իր գրոհներով: Մադրիդի «Ռեալի» խաղն ավելի ուղղահայաց է, հավաքականում մենք հակված ենք նման խաղին, և դա կապված է ֆուտբոլիստների հնարավորությունների հետ: Ինձ սազում է նման խաղը», – Իգուայինի խոսքերն է մեջբերում Sovsport.ru կայքը:

Դիտումներ: 320 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]