Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 10 » Գոլս նվիրեցի կնոջս և երեխաներիս.Ալբիոլ
12:42
Գոլս նվիրեցի կնոջս և երեխաներիս.Ալբիոլ

«Մալագայի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը, ով դարձավ երեկոյի 8 գոլերից առաջինի հեղինակը, կիսվել է տպավորություններով:

«Ի վերջո ինձ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում, ավելին, դա եղավ մեր մարզադաշտում: Ես խաղացի 90 րոպե, իսկ թիմը հաղթանակ տարավ: Ընդհանուր առմամբ, ինձ համար լավ ստացվեց այս խաղը: Մենք պետք է հաղթենք հանուն երկրպագուների: «Մալագայի» դեմ խաղը շատ լավ ընթացք ունեցավ, և նույնիսկ եթե հաշվի չառնենք մրցակցի կազմում եղած հեռացումները, մենք շատ ավելի ուժեղ տեսք ունեինք ու արժանի էինք հաղթանակին:

Շատ ուրախ եմ, որ դարձա գոլի հեղինակ: Այն նվիրեցի կնոջս ու որդուս, որ շուտով լույս աշխարհ կգա: Շատ վաղուց գոլի հեղինակ չէի դարձել: Այս խաղում շատ գոլեր եղան, որոնցից մի քանիսը չափազանց գեղեցիկ էին: Մենք կուզենայինք գոլ բաց չթողնել, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք, իսկ երկրպագուները հաճույք ստացան խաղից: Իսկ հիմա ժամանակն է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա:

Թիմը պետք է միասնական լինի: Մեր նպատակն է նվաճել Իսպանիայի գավաթը ու հաղթել առաջնության մնացած բոլոր խաղերում: Պետք է շարունակենք ընթանալ հաղթանակների ուղով: Տնային պայմաններում մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք ցանկանում ենք ուրախացնել մեր երկրպագուներին, իսկ դրա համար պետք է միասնական լինենք, հակառակ դեպքում ակումբը չի կարող լավ գործել:

Պեպե՞ն: Անհրաժեշտ է հանդարտեցնել մթնոլորտը, որպեսզի բոլորը հանգստանան ու միավորվեն: Մենք բոլորս հանդես ենք գալիս՝ միևնույն տարբերանշանը կրծքներիս կրելով: Պետք է մտածել թիմի մասին, քանի որ բոլոր խաղացողները կարևոր են թիմի համար: Որոշումները կայացնում է մարզիչը, իսկ մեզ համար կարևոր է շարունակել աշխատել, որ մրցաշրջանը դրական նոտայով ավարտենք:

Ես չգիտեմ՝ ինչքանով է լուրջ Օզիլի վնասվածքը: Գավաթի եզրափակչին մեկ շաբաթ է մնացել, ու մենք հույս ունենք, որ նա կհասցնի վերականգնվել: «Ատլետիկոյի» դեմ խաղը ամենակարևորն է այն խաղերից, որոնք դեռ պետք է անցկացնենք: Պետք է համախմբվել, քանի որ տիտղոսի համար է պայքար գնալու, նամանավանդ, որ խաղը կայանում է «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ մենք ցանկանում ենք մրցաշրջանը լավագույն կերպով եզրափակել»:

Դիտումներ: 273 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]