Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Ֆլորենտինո Պերես. «Մոուրինյոն «Ռեալին» նոր մակարդակի բարձրացրեց»
21:26
Ֆլորենտինո Պերես. «Մոուրինյոն «Ռեալին» նոր մակարդակի բարձրացրեց»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կատարած աշխատանքի համար, հաղորդում է Football España-ն:

- Մենք հրավիրել էինք Մոուրինյոյին, որ նա թիմին նոր մակարդակի բարձրացնի, ինչն էլ պորտուգալացին արեց: Չնայած «Բարսելոնային» զիջելու հանգամանքին, նա հաղթեց լիգայում և երկրորդ տեղը զբաղեցրեց: Նա միշտ քննադատության թիրախ է եղել, բայց այն փաստ, որ մենք երկար ժամանակ չէինք կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը, իսկ Մոուրինյոյի հետ մենք երեք անգամ դուրս եկանք կիսաեզրափակիչ, միայն հարգանքի է արժանի:

Կցանկանայի, որ Մոուրինյոյին Մադրիդում հիշեին, որպես մի մարզչի, ում շնորհիվ մենք վերելք ապրեցինք և շարունակական անկմանը վերջ տվեցինք,- նշել է Պերեսը:


Դիտումներ: 240 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]