Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին տեսնել Յունայթեդում. Պալիստեր
13:47
Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին տեսնել Յունայթեդում. Պալիստեր
Ֆերգյուսոնը ցանկանում է Ռոնալդուին տեսնել Յունայթեդում. Պալիստեր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Պալիստերը խոսել է«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի` «Օլդ Թրաֆորդ» հնարավոր վերադարձի մասին:

«Ես հաստատ գիտեմ, որ Ալեքս Ֆերգյուսոնը կցանկանար Ռոնալդուին կրկին տեսնել «Յունայթեդում»: Սակայն նրա վերադառնալու հնարավորությունը շատ ցածր է: Ամեն դեպքում, շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Մոուրինյոն կմնա «Ռեալում»: Եթե նա հեռանա, ապա Ռոնալդուն նույնպես կարող է մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Չնայած որ «Յունայթեդին» Չեմպիոնների լիգայում պայքարից դուրս թողեց «Ռեալը», մանչեսթերցիները կրկին ապացուցեցին, որ լավագույնն են Պրեմիեր լիգայում: Դա նույնպես կարող է կարևոր դեր խաղալ Կրիշտիանոյի համար: Ֆերգյուսոնը երբեք չի բավարարվում ձեռք բերածով և ցանկանում է նոր բարձունքների հասնել: Նրա գլխավորությամբ պորտուգալացին կարող է տիտղոսներ նվաճել», – Պալիստերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Դիտումներ: 295 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]