Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 8 » Ես կարող եմ մնալ Ռեալում.Մոուրինիո
19:26
Ես կարող եմ մնալ Ռեալում.Մոուրինիո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է մադրիդյան ակումբից հեռանալու տեղեկությունը: Նա խոսել է նաև Դիեգո Լոպեսի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Ես մարզիչ եմ, և «Ռեալի» ղեկավարությունը վստահել է ինձ, որպեսզի ես մարզեմ թիմը: Ես ունեմ պատասխանատվության սահման, հետևաբար՝ ունեմ իրավունք, թե ում խաղադաշտ դուրս բերեմ թիմի հիմնական կազմում: Ես պատահաբար չեմ ընտրում մեկնարկային կազմը: Նախ ծանոթանում եմ մրցակցի հետ, մտածում եմ և իմ որոշումը քննարկում եմ մի քանի ժամ շարունակ: Իսկ Դիեգո Լոպեսը, որպես դարպասապահ, ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Կասիլյասը: Ամեն ինչ պարզ է: Այդտեղ ոչ մի անձնական խնդիր չկա:

Ինչ վերաբերվում է Պեպեի քննադատությանը, ապա այդտեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է վերլուծել: Նրա խնդիրը ունի անուն և այդ անունը Ռաֆայել Վարան է:

30-ամյա տղամարդու համար դժվար է տեղը զիջել 19-ամյա պատանուն, իսկ այդ պատանին ուղղակի փայլում է:

Հասկանում եմ Պեպեի վրդովության պատճառը: Նրա դիրքորոշումը փոխվել է: Բայց այժմ քիչ են նրանք, ովքեր չեն մտածում, որ Վարանը և Ռամոսը «Ռեալի» ապագան են:

Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ: Ես կարող եմ մնալ գլխավոր մարզչի պաշտոնում: Դեռևս մտածում եմ»,- ասել է Մոուրինյոն:

Դիտումներ: 266 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]