Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 24 » Ձեռքերս արդեն քոր են գալիս, ուզում եմ գլխավերևումս պահել ՉԼ-ի գավաթը. Ռամոս
18:19
Ձեռքերս արդեն քոր են գալիս, ուզում եմ գլխավերևումս պահել ՉԼ-ի գավաթը. Ռամոս
Ձեռքերս արդեն քոր են գալիս, ուզում եմ գլխավերևումս պահել ՉԼ-ի գավաթը. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ սպասվող դիմակայության մասին։

«Նոր ձեռքբերումներից հետո «Գալաթասարայն» ավելի ուժեղ է դարձել։ Բոլոր այն ակումբները, որոնք դուրս են եկել քառորդ եզրափակիչ, կփորձեն ապացուցել, որ պատահականորեն չեն հայտնվել այստեղ։

Դրոգբան ու Սնեյդերը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են։ Սակայն «Գալաթասարայն» ուժեղ է հատկապես թիմային, այլ ոչ թե անհատական խաղով։ Տանը պետք է անառիկ պահենք սեփական դարպասը, քանի որ արտագնա խաղը շատ բարդ է լինելու։

Ցավոք, Չեմպիոնների լիգայում դեռ չեմ հաղթել, սակայն հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի անել, քանի որ ձեռքերս արդեն քոր են գալիս. ուզում եմ պահել այդ գավաթը գլխավերևումս», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Դիտումներ: 358 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]