Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 2 » Չեմ վախենում Ռոնալդուից. Գալաթասարայի պաշտպան
15:42
Չեմ վախենում Ռոնալդուից. Գալաթասարայի պաշտպան
Չեմ վախենում Ռոնալդուից. Գալաթասարայի պաշտպան

«Գալաթասարայի» 22-ամյա պաշտպան Սեմիհ Կայան հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել Մադրիդի «Ռեալի»առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին:

«Ես հարգում եմ Կրիշտիանո Ռոնալդուին, ինչպես ցանկացած այլ ֆուտբոլիստի: Սակայն ես միշտ անում եմ ինձնից կախված ամեն ինչ իմ մրցակցին կանգնեցնելու համար: Նույնը կանեմ նաև արքայական ակումբի հետ խաղում և կփորձեմ դիմակայել պորտուգալացուն:
Թղթի վրա «Ռեալը» ֆավորիտ է: Սակայն մենք ոչ մեկից չենք վախենում: «Շալկեն»նույնպես կարծում էր, որ առաջին խաղում ոչ-ոքին լավ արդյունք է, սակայն բոլորս հիշում ենք, թե ինչպես ավարտվեց ամեն ինչ», – Կայայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ» – «Գալաթասարայ» հանդիպումը տեղի կունենա վաղը Երևանի ժամանակով 22:45-ին:

Դիտումներ: 348 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]