Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 6 » ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ. «Ռոնալդուն օրինակ է բոլորի համար»
14:44
ԲՈՒՏՐԱԳԵՆԻՈ. «Ռոնալդուն օրինակ է բոլորի համար»

Մադրիդի «Ռեալի» հասարակայնության հետ կապերի նախագահ Էմիլիո Բուտրագենիոն գովեստի խոսքեր է շռայլել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: Այս մասին գրում է իսպանական մամուլը:

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» - «Վալյադոլիդ» խաղին պորտուգալացին դարձավ դուբլի հեղինակ, իսկ «արքայական ակումբն» առավելության հասավ 4:3 հաշվով:

«Ռոնալդուն աչքի չի ընկնում միայն խփած գոլերով: Նա ինձ հիացմունք է պատճառում, քանի որ յուրաքանչյուր խաղին ներդրվում է ամբողջությամբ: Նրա համար կարևոր չէ՝ խաղը միջնակա՞րգ է, թե՞ ոչ... Նա օրինակ է բոլորի համար»,- ասել է Բուտրագենիոն:

Դիտումներ: 252 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]