Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » ԲԵՅԼԸ «ՌԵԱԼ» ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԻ. ՆԱ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՀԵՏ
13:35
ԲԵՅԼԸ «ՌԵԱԼ» ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԻ. ՆԱ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՀԵՏ

Անգլիական «Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Բանն այն է, որ ֆուտբոլիստը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է The London Evening Standard-ը:

Աղբյուրի տեղեկացման համաձայն՝ Բեյլը ևս մեկ մրցաշրջան է անցկացնելու «Տոտենհեմում»: Եթե որևէ ակումբ ցանկանա գնել խաղացողի իրավունքները 2014 թվականի ամռանը, ապա պետք է «Տոտենհեմին» վճարի 50 միլիոն ֆունտ:

Տաղանդավոր խաղացողը ամսական 520.000 ֆունտ աշխատավարձ կստանա՝ նոր պայմանագրին համաձայն:

Դիտումներ: 288 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]