Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 20 » Այսօր Իկեր Կասիլյասի ծնունդն է
15:46
Այսօր Իկեր Կասիլյասի ծնունդն է

Արքայական ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Ֆուտբոլիստը դարձավ 32 տարեկան: 

Կասիլյասը ծնվել է 1981 թ. մայիսի 20-ին Մադրիդում և իր ամբողջ կարիերան անցկացրել մադրիդյան «Ռեալում», որտեղ հայտնվել է 8 տարեկան հասակում:1999/2000 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Իկերը, փոխարինելով Բոդո Իլլգներին, օգնում է թիմին հաղթել «Վալենսիային»: Այդ  օրվանից նա աչքի ընկավ և գնահատվեց շատերի կողմից: 2000թ. Կասիլյասը որպես պահեստային դարպասապահ Իսպանիայի ազգային հավաքականի հետ մեկնում է Եվրոպայի առաջնությանը և դուրս է գալիս խաղադաշտ:

Իկերը 2011/2012թթ-ին Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ դառնում է չեմպիոն, հավաքականի հետ 2008-ին`Եվրոպայի, իսկ արդեն 2010 թ-ին` աշխարհի չեմպիոն: Նույն տարում ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվում է լավագույն դարպասապահ: Երկու տարի անց`2012 թվականին հավաքականի հետ հաղթանակ են տոնում նաև Եվրո-2012-ում:

Դիտումներ: 300 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]