Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 28 » Այս հաղթանակնը երեքշաբթի օրը մեզ վստահություն կհաղորդի. Դի Մարիա
14:28
Այս հաղթանակնը երեքշաբթի օրը մեզ վստահություն կհաղորդի. Դի Մարիա
April 28, 2013 - 12:06
Այս հաղթանակնը երեքշաբթի օրը մեզ վստահություն կհաղորդի. Դի Մարիա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Եթե «Ատլետիկոն» հաղթեր, միավորներով կհավասարվեր մեզ։ Ուստի արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանենք։ Ամեն բան արեցինք այնպես, ինչպես մարզիչն էր ասել։ Հաղթանակն այս խաղում երեքշաբթի օրը մեզ վստահություն կհաղորդի։ Ես ուզում էի գոլ խփել և այդ գոլը նվիրել կնոջս ու դստերս», – արգենտինացու խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ առաջիկա երեքշաբթի օրը «արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում կհուրընկալի Դորտմունդի «Բորուսիային»։

Դիտումներ: 273 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]