Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ 43 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ + ՄԱՐՍԵԼՈՅԻ, ԻԳՈՒԱԻՆԻ, ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՈՒ ՊԵՊԵԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
13:57
ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ԲԵՅԼԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ 43 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ + ՄԱՐՍԵԼՈՅԻ, ԻԳՈՒԱԻՆԻ, ԴԻ ՄԱՐԻԱՅԻ ՈՒ ՊԵՊԵԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Բրիտանական Daily Star-ն այսօր հոդված է հրապարակել, ըստ որի՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ուելսցի եզրային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի իրավունքները ձեռք բերելու համար հատկացնել 43 միլիոն ֆունտ ստերլինգ + Մարսելոյի, Պեպեի, Իգուաինի ու Դի Մարիայի տրանսֆերները:

Նշենք, որ Գարեթ Բեյլը նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ, ըստ որի՝ թիմում է մնալու մինչև մյուս ամառ, շաբաթական ստանալու է 150.000 ֆունտ աշխատավարձ: Նրա պայմանագրում հատուկ կետ կա, ըստ այդմ՝ եթե որևէ ակումբ ցանկանում է ձեռք բերել Բեյլի իրավունքները, ստիպված կլինի 50 միլիոն ֆունտ վճարել:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչպես ներկայացնում է Daily Star-ը, ապա Ֆլորենտինո Պերեսն իսկապես «սիրահարվել» է Բեյլին, քանի որ առաջարկել 43 միլիոն ֆունտ, դրան գումարած Անխել դի Մարիայի, Գոնսալո Իգուաինի, Պեպեի ու Մարսելոյի իրավունքները, մեղմ ասած, անիրատեսական է: Ստացվում է, որ «Ռեալը» պատրաստ է Բեյլի իրավունքները հիմա գնելու համար վճարել շատ ավելի, քան նախատեսված է նրա պայմանագրով:

Դիտումներ: 277 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]