Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Անչելոտի. Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել «Ռեալում»
20:06
Անչելոտի. Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել «Ռեալում»

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ժխտել, որ ցանկանում է աշխատել «Ռեալում»:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթ, երբ պաշտոնապես հայտարարվեց Մոուրինյոյի հեռանալու և մադրիդյան ակումբի` Անչելոտիի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին, մարզիչը հայտարարեց` դեմ չէր լինի ուժերը փորձել «Ռեալում»:

-Նախքան որևէ որոշում կայացնելը, պետք է քննարկենք բոլոր մանրամասները ակումբի ղեկավարության հետ: Այս ամենն իրականում հեշտ չէ. եթե «Ռեալի» հետ բանակցություններս ընդհատվեն, ապա պետք է հարգեմ «ՊՍԺ»-ի հետ գործող պայմանագիրս:

Յուրաքանչյուր մարզիչ էլ ցանկանում է աշխատել «Ռեալում»: Փարիզում ինձ ամեն ինչ դուր է գալիս, սակայն ես պետք է մտածեմ ապագայիս մասին,-Անչելոտիի խոսքերը մեջբերել է ESPNDeportes-ը:

Դիտումներ: 277 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]