Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 4 » «Ռեալը» տապալեց «Գալաթասարային» 3:0
15:08
«Ռեալը» տապալեց «Գալաթասարային» 3:0
«Ռեալը» տապալեց «Գալաթասարային»







Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Գալաթասարայի» դարպասը:

Առաջին խաղակեսում Արքայական ակումբը լուրջ առավելություն ուներ եւ կորողացավ ընմդիջման գնալ 2 գնդակի առավելությամբ: 9-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 20 րոպե անց Քարիմ Բենզեման կրկնապատկեց Ժոզե Մոուրինյոյի թիմի առավելությունը:

Ընդմիջումից հետո «Ռեալը» խփեց նաեւ երրորդ գնդակը եւ, հաղթելով 3:0 հաշվով, կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Խաղի վերջնական հաշիվը 73-րդ րոպեին ձեւակերպեց փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուաինը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Ստամբուլում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչառաջին հանդիպում 

«Ռեալ» - «Գալաթասարայ»՝ 3:0 

Կրիշտիանու Ռոնալդու, 9, Քարիմ Բենզեմա, 29, Գոնսալո Իգուաին, 73

Դիտումներ: 320 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]