Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » «Ռեալը» ռեկորդային պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար
23:52
«Ռեալը» ռեկորդային պայմանագիր է պատրաստում Ռոնալդուի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ Կրիշտիանու Ռոնալդուին թիմում պահելու համար, տեղեկացնում է Goal.com-ը:

«Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ամեն գնով թիմում պահել պորտուգալացուն: «Սերուցքայինները» ֆուտբոլիստին կառաջարկեն 155 մլն. եվրո արժողությամբ 5-ամյա պայմանագիր: Եթե պորտուգալացին ստորագրի պայմանագրի տակ, ապա այն կդառնա ամենաթանկարժեքը համաշխարհային ֆուտբոլում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պերեսը հայտարարել էր, թե Ռոնալդուն Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և հետևաբար պետք է դառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Դիտումներ: 300 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]