Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » «Ռեալը» Անչելոտիին մինչև շաբաթվա վերջ ժամանակ է տվել
16:09
«Ռեալը» Անչելոտիին մինչև շաբաթվա վերջ ժամանակ է տվել

«Ռեալը» փորձում է արագացնել թիմի ղեկին նոր գլխավոր մարզչի նշանակումը, հաղորդում է Marca-ն: «Արքայական» ակումբը դեռևս առաջնային է համարում Կառլո Անչելոտիի տարբերակը, իսկ վերջինս, իր հերթին, չի կարողանում պայմանագրի դադարեցման հարցով համաձայնության գալ «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ: Սակայն մադրիդյան ակումբը ցանկանում է նոր գլխավոր մարզիչ ունենալ որքան հնարավոր է վաղ, որպեսզի հստակեցվի տրանսֆերային պատուհանում թիմի գործունեությունը:

Եթե մինչև շաբաթվա վերջ իտալացի մասնագետը չկարողանա համաձայնության գալ ֆրանսիական ակումբի հետ, ապա մադրիդցիները բանակցություններ կսկսեն այլ թեկնածուների հետ: Հիշեցնենք' «Ռեալի» վերջին մարզիչը եղել է Ժոզե Մոուրինյոն, ով արդեն ստանձնել է «Չելսիի» ղեկը:

Դիտումներ: 270 | Ավելացրեց: Davo(Casillas) | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]