Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 12 » Ռոնալդուն` ռեկորդների ճանապարհին
17:10
Ռոնալդուն` ռեկորդների ճանապարհին
Ռոնալդուն` ռեկորդների ճանապարհին

Մադրիդի «Ռեալի» հարձակվողԿրիշտիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում արդյունավետ ելույթների շնարհիվ մոտեցել է միանգամից մի քանի ռեկորդների: Այս մասին հայտնում է AS-ը:

«Գալաթասարայի» հետ պատասխան խաղում դուբլի շնորհիվ Ռոնալդուին գլխավորում է ՉԼ լավագույն ռմբարկուների ցուցակը 11 գոլով: Այժմ նա միայն 3 գոլով է հետ մնում մրցաշարի ռեկորդից, որը սահմանել են Ժոզե Ալտաֆինին («Միլան», 1962/63), Ռուդ վան Նիստելրոյը («Մանչեսթեր Յունայթեդ», 2002/03) և Լիոնել Մեսսին («Բարսելոնա», 2011/12): Ռոնալդուն առնվազն երկու խաղ ունի այս ցուցանիշին հասնելու կամ գերազանցելու համար:

Պորտուգալացին Չեմպիոնների լիգայում ընդհանուր առմամբ դարձել է 50 գոլի հեղինակ և արդեն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: Այժմ 28-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անձնական և ակումբային նոր ռեկորդ է սահմանել` ՉԼ մեկ մրցաշանում դառնալով 11 գոլի հեղինակ: Մինչ այդ արքայական ակումբի ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել գերազանցել 10 գնդակի սահմանը:

Դիտումներ: 356 | Ավելացրեց: Flarton | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]